Գիտակցելով, որ անկախ ԼՂՀ անվտանգության երաշխավորը ժողովրդի միասնական կամքով ընտրված ՀՀ նախագահն է, հավատարիմ մնալով ԵԿՄ 9-րդ համագումարի հայտարարության ոգուն, որում մասնավորապես նշվում էր. «ԵԿՄ-ն Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության բնագավառում պաշտպանում է ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանի նախաձեռնությունները», փաստելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակել է իր ծրագրերի իրականացումը, ԵԿՄ վարչության և ակտիվի ընդլայնված նիստը
ՈՐՈՇՈՒՄ Է
ա) Կոչ անել ՀՀ ողջ ազգաբնակչությանը` ակտիվորեն մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը. ազգի հավաքական քվեն ունեցող նախագահն է, որ կարող է լինել ուժեղ և ազգանպաստ լուծում տալ բարդագույն խնդիրներին:
բ) Դիմում ենք ԵԿՄ բոլոր անդամներին, մեր երկրապահ ժողովրդին` ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ գործող նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր, ԵԿՄ անդամ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու կոչով: Համոզված ենք, որ Սերժ Սարգսյանը կկառուցի մեր հազարավոր նահատակ ընկերների երազած Հայաստանը, ուր բարեկեցիկ կապրեն մեր սերունդները:
Կարդացեք նաև
ԵԿՄ վարչության և ակտիվի ընդլայնված նիստում ընդունված հայտարարություն