Արսեն Ջուլֆալակյան: Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Հայաստանի 2012 թվականի լավագույն մարզիկ. «Շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Աշխարհի բոլոր երկրներում երկինքը թող խաղաղ լինի, պատերազմները թող լինեն միայն մրցասպարեզներում: Իսկ մեզ՝ հայերիս, մաղթում եմ առողջություն եւ հարգանք միմյանց հանդեպ»:
Հռիփսիմե Խուրշուդյան: Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի 2012 թվականի լավագույն տասնյակում եզրափակել է առաջատարների եռյակը. «Մեր ազգին մաղթում եմ առողջություն, երջանկություն, երազանքների իրականացում եւ մեծ սեր: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»: