Լոնդոնի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, երկար տարածությունների վազորդ Մո Ֆարահին ահաբեկչության կասկածով ձերբակալել են Օրեգոնի օդանավակայաններից մեկում: Ամերիկացի սահմանապահները Ֆարահին մեկուսացրել են այն բանի համար, որ նրա հայրենիքը Սոմալին է: Մարզիկը ծնվել է Մոգադիշոյում, սակայն ութ տարեկանում հոր հետ տեղափոխվել է Բրիտանիա: «Դժվար է հավատալ, բայց ամերիկացի սահմանապահներն ինձ միշտ կանգնեցնում են: Այս անգամ ես հետս նույնիսկ օլիմպիական մեդալներս էի վերցրել՝ ցույց տալու, թե ով եմ: Բայց միեւնույն է, նրանք չեն լսում», – դժգոհում է Ֆարահը: Նա Լոնդոնի օլիմպիական խաղերում հաղթել է 5000 եւ 10000 մետր վազքերում, իսկ հոկտեմբերին Աթլետիկայի եվրոպական ասոցիացիան սոմալիական ծագումով բրիտանացուն ճանաչել է աշխարհամասի լավագույն մարզիկ:
Ֆարահն ԱՄՆ տեղափոխվել է մեկ տարի առաջ՝ լեգենդար մասնագետ Ալբերտո Սալազարի մոտ մարզվելու նպատակով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ