«Չիկագո Բուլզի» եւ NBA-ի գերաստղ Դենիս Ռոդմանը պատմել է իր եւ նախկին կնոջ՝ ճանաչված դերասանուհի եւ մոդել Կարմեն Էլեկտրայի անձնական կյանքի մասին: Դրա պատճառ դարձել է այն, որ բասկետբոլի գերաստղին հայտնի է դարձել, թե Կարմենը կյանքի նոր ընկեր է գտել ի դեմս X-Factor երաժշտական նախագծի գաղափարի հեղինակ, մուլտիմիլիոնատեր Սայմոն Քոուելի:
«Ես քնել եմ ավելի քան 2000 կանանց հետ: Ժամանակի ընթացքում նրանք հիշողության մեջ նմանվում են իրար: Սակայն Կարմենն ուրիշ է: Նա ցնդելու մարմին ունի եւ անասելի կրքոտ է անկողնում: Նրան, ինչպես ինձ, մշտական սեքս է հարկավոր: Մարդիկ տեսել են նրա լուսանկարները, բայց նրա մարմինն իրականում անթերի է, իսկ նրա հետ անկողնում լինելը՝ հրաշալի: Մեր մարմինները մշտապես ձգում էին միմյանց: Օրինակ, մի անգամ մենք միասին Կանադա էինք մեկնում մասնավոր ինքնաթիռով եւ հենց օդում սկսեցինք սիրով զբաղվել, չնայած, այդ ժամանակ իմ գործակալը նստած էր մեր կողքին», – ինտիմ հարաբերությունների մասին պատմել է Ռոդմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ