Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարարը դատապարտում է Հայաստանին

Դեկտեմբեր 30,2012 21:06

«Հայաստանի ու Ադրբեաջանի միջեւ ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու բանակցային գործընթացում Հայաստանի կողմից շարունակվող ոչ կառուցողական դիրոքորոշումը, միջազգային օրենքի չափանիշներն ու սկզբունքներն իրականացնելու Հայաստանի դժկամությունը եւ Երեւանի կողմից այս ուղղությամբ շարունակվող քայլերը տանում են դեպի տարածաշրջանում իրադրության է՛լ ավելի սրում»։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական եւ արտասահմանյան մամուլին տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքերով, չնայած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող ապարդյուն բանակցություններին, 2Օ12 թվականը կարեւոր տարի է եղել միջազգային բեմահարթակում Ադրբեջանի դիրքերն ամրապնդելու առումով։

«Միջազգային մի շարք կազմակերպություններ, այդ թվում ՆԱՏՕ-ն, Մահմեդական համագործակցության կազմակերպությունը եւ Չմիացված երկրների շարժումը, ընդունել են հայ-ադրբեջանական հակամարտության մասին փաստաթղթեր, որտեղ նշվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության , ինքնիշխանության եւ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության հարցերում իրենց հարգանքը եւ այդ սկզբունքների վրա հակամարտությունը լուծելու կարեւորությունը», ասել է Մամեդյարովը։

Նա «ցավով» ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ Երեւանի կողմից հանդիպումը կանխելու փաստը բացասաբար է ազդում երկու կողմերի միջեւ վստահության ձեւավորման եւ հակամարտության լուծումը գտնելու ուղիների վրա։

«Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է. Մենք աջակցում ենք հակամարտության խաղաղ լուծումը եւ հետաքրքրված ենք ամբողջ տարածաշրջանի զարգացման հեռանկարներով», ասել է Մամեդյարովը, ավելացնելով, թե «Ադրբեջանի գրավյալ տարածքներից» հայկական ուժերի դուրսբերումը Հայաստանի առջեւ կբացի Ադրբեջանի տնտեսական «հսկա» պսշարներից մեծ օգուտներ ստանալու հնարավորություններ, կկազմվեն «Ադրբեջանի կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի զարգացման իրական ծրագրեր՝ այստեղ կենտորնացնելով մեծ ներդրումներ»։

Հարցազրույցի վերջում Մամեդյարովն ասել է, թե Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին իրենք համարում են Ադրբեջանի քաղաքացիներ «եւ ուզում են, որ նրանք ապրեն լավ պայմաններում։ Սակայն այս ամենի առջեւ խոչընդոտ են հայկական զինված ուժերը, որոնք շարունակում են մնալ Ադրբեջանից գրավյալ տարածքներում»։

Հիշեցնենք, որ «Ամերիկայի Ձայն»-ին մի քանի օր առաջ տված բացառիկ հարցազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն էր դատապարտել Ադրբեջանին՝ Լեռնռային Ղարաբաղի հակամարտության լուծումը շարունակ փակուղի տանելու համար, իսկ խնդիրը ռազմական ուժով լուծելու Ադրբեջանի սպառնալիքներին տվել հետեւյալ պատասխանը, որ «Միջազգային մի շարք կազմակերպությունների գնահատականով, հայկական բանակն ամենամարտունակն է ամբողջ տարածաշրջանում»։

Արամ Վանեցյան

 «Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31