Այսօր` դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 13:00-ի սահմաններում BMW մակնիշի 96 DA 666 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 21-ամյա Վահե Ռաֆիկի Տեր-Բալյանը, Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհին` «Հ 2» հեռուստաընկերության հարեւանությամբ, բախվել է մայթեզրի բետոնե քարերին եւ գլխիվայր շրջվել:
Վթարի հետեւանքով վարորդը` Վ. Տեր-Բալյանը եւ ուղեւոր` 49-ամյա Մուշեղ Սիմոնյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Գեւորգ Ասլանյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին եւ ուղեւորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ հարվածի արդյունքում պոկվել է ավտոմեքենայի անիվը:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի