Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանին Բրազիլիա ուղարկողը Շիրակում սկսված երկրագործական աղե՞տն է

Դեկտեմբեր 30,2012 18:16

Նախորդ օրը մարզխորհրդի նիստում Շիրակի մարզի ամենահամարձակ  գյուղապետերից մեկը` Ազատան համայնքի ղեկավար Վարդան  Իկիլիկյանը, մի քանի  գյուղատնտեսական հարցեր բարձրացրեց, որից մեկը,  իր խոսքերով ասած,  գլոբալ է և գյուղատնտեսության համար անչափ  վտանգավոր: Նրան մասնավորապես հուզում էր այն, թե ինչո՞ւ  գյուղերին ֆոսֆարական  ու կալիումական պարարտանյութեր չեն տրամադրվում, հողը փաստորեն այս  տարրերով չի սնուցվում, ինչն էլ կարող է և  ծանր հետևանք ունենալ  գյուղատնտեսության վրա: «Իմ հարցը գլոբալ է, եթե էսպես գնա` երկրագործական աղետ է սպասվում, հողը տարեցտարի զրկվում է ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերից, արդյունքում նվազում է հողի բերքատվությունը , իմ գործընկերներն էլ կհամաձայնեն իմ հետ», -ասաց Վարդան Իկիլիկյանը:

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն էլ անմիջապես  գտավ պատասխանը` գյուղապետին հուշելով. «Բազմիցս նշել եմ, նորից կրկնում եմ`  Հայաստանի հանրապետությունում կա և՛ ֆոսֆորական,  և՛ կալիումական պարարտանյութ, ճիշտ է,  դա Շիրակի մարզում չէ, գտնվում է Արմավիրի մարզում, բազմիցս ասել եմ, որ 2013 գարնանը Արմավիր մարզից առաձին գործունյաներ են կրելու և՛ ֆոսֆորական և՛ կալիումական պարարտանյութեր: Պարոն Իկիլիկյա՛ն,  եթե ձեզ անհրաժեշտ է , ես կարող եմ տալ տվյալները, դուք իրենց հետ կապվեք »:

Նշենք սակայն, որ գյուղապետի խոսքը պետական հոգածության  մասին էր, քանի որ այս գյուղի բնակիչները բազմիցս մեր օրաթերթին դժգոհել են, որ նման պարարտանյութերի բացակայության դեպքում տեղական հումքի հաշվին չի կարող աշխատել ո՛չ Սամվել Ալեքսանյանի  հիմնած շաքարի հսկա գործարանը, ո՛չ  էլ կաճի Գյումրիում Ուկրանիայի նորանշանակ հյուպատոս Սոս Սահակյանի  նախաձեռնած գետնանուշն   ու հնդկաձավարը : Իսկ պատճառը ամենևին էլ գյուղացիների ծուլությունը չէ, ինչպես որ երբեմն ներկայացնում է  շաքարի գործարանի  սեփականատեր, օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով շաքարի հսկան  աշխատեցնում է  Բրազիլիայից ներկրված  հումքով, ոչ թե գյուղացիների արտադրած ճակնդեղով:

Ըստ գյուղացիների`  սովետից այս կողմ հողը սնուցելու մասին մտածող չի եղել , ուստիև իրենք  ամենամեծ  ցանկության դեպքում չեն կարող սննդազուրկ հողով գյուղատնտեսական  այդ բնամթերքները մշակելու մասին մտածեն: Դեռևս մեկ ամիս առաջ, Ազատանի ավագանու անդամներից մեկը“Գևորգ Աբրահամյանը,  Aravot.am-ի միջոցով գյուղնախարարին փոխանցել էր. «Այսօր մեր հողերը էնքան սննդազուրկ են, բաղադրության մեջ նախկինի պես չկան ֆոսֆորատ, կալցիում, հանքային պարարտանյութեր, որ գյուղատնտեսական ինչ-որ մշակաբույս զարգացնելու մասին խոսելն անիմաստ է: Այ, սրա մասին պիտի մտածեն, ոչ թե գյուղատնտեսության մասին խոսեն կաբինետային տերմիններով»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31