Թուրքիան «ուժեղ ազդանշաններ» է ստանում, որ Սիրիայի ճգնաժամը մոտենում է իր ավարտին, ակնարկել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հայտնում է «Դողան» լրատվական գործակալությունը:
«Կառավարությունը շուտով Սիրիայի հարցով այնպիսի քայլեր կանի, որոնք կբավարարեն Սիրիայի ժողովրդի կարիքներն ու ցանկությունները», – ասել է Էրդողանը դեկտեմբերի 29-ին կուսակցական հանդիպման ժամանակ:
Էրդողանը նաև խոսել է իր և Բաշար ալ-Ասադի նախկինում ունեցած ընկերական հարաբերությունների մասին: «Մենք ընկերներ էինք, մենք հանդիպում էինք ընտանիքներով», – ասել է Էրդողանը, – «Եթե նույնիսկ նա իմ հայրը լիներ, բայց հետո նա դառնար դաժան, ես նրա հետ նույն ուղով չէի քայլի, քանի որ դաժանության հետ համաձայնությունը ինքնին դաժանություն է»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ