Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածուն պնդում է, իրեն «պատվերով» են մերժում

Դեկտեմբեր 30,2012 15:51

Այսօր վարչական դատարանը  քննել է նախագահի թեկնածու, Սուրենավանի բնակիչ Մարտիկ Սարգսյանի բողոք դիմումը՝ ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության ՝  վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք չտրամադրելու որոշման վերաբերյալ:

Պարոն Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ այսօրվա դատական նիստի մասին իրեն տեղեկացրել են երեկ, ու ինքը չի հասցրել  Հայաստանում բնակվելու վերաբերյալ համապատասխան ապացույցներն  ու հիմնավորումները ձեռք բերել ու ներկայացնել դատարան. «Պետական , գիտամանկավարժական կարեւոր գործերով  այցելել եմ Հնդկաստան:  Այնքան հապշտապ նշանակվեց դատական նիստը, որ չեմ հասցրել այնտեղից պահանջել իմ գործուղման թերթիկները»:

Դատավճիռը հրապարակվելու է վաղը, բայց պարոն Սարգսյանը վստահ է, որ իր հայցը մերժելու են. «Պատվիրված պատասխան է , մերժելու են»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31