Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը լավատեսորեն է դիմավորում 2013 թվականը: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանից տեղեկացանք, որ 2013-ի հունվարից քաղաքային գրադարանում կգործի «Թումո» կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղը, սեպտեմբերից` «ԱՅԲ» կենտրոնը: 2013-ին կսկսվի Դիլիջանի մշակույթի պալատի հիմնանորոգումը: 2012 թվականին հակասողանքային աշխատանքներ են իրականացվել, դրանք շարունակվելու են 2013թ.-ին՝ ստեղծելով դրենաժային հուսալի համակարգ: Ավարտին մոտ է ՀՀ կենտրոնական բանկի մասնաշենքի կառուցումը, ընթանում է Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարությունը, մատչելի բնակարաշինության ծրագրով քաղաքում բնակելի շենք է կառուցվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ