Բերնի Էքլսթոունի դուստրերը՝ Պետրան եւ Թամարան, գլխավորել են հանրահայտ մարդկանց ամենից ավելի երես առած զավակների ցուցակը, որ կազմել է Business Insider-ը: Լրագրողների տեղեկություններով, նրանք լիակատար օգտվում են հոր խնայողություններից, որի ընդհանուր գումարը կազմում է $ 4,8 միլիարդ՝ դրանք վատնելով անխնա եւ անիմաստ: Մասնավորապես, 23-ամյա Պետրան Լոս Անջելեսում շքեղ առանձնատուն է գնել՝ հոր փողերից վճարելով $ 85 միլիոն, ինչը Բերնիի սրտով չի եղել:
«Դուստրերս ազատորեն օգտվում են իմ փողերից: Ես ուզում եմ, որ նրանք որակով ու պետքական բաներ գնեն, որոնք կծառայեն իրենց, իսկ հետագայում՝ նաեւ իրենց երեխաներին: Բայց տեսնում եմ, որ իմ ցանկությունները չեն կատարվում», – միլիարդատիրոջը մեջբերում է Championat-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ