Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին եւ Լոմբարդիայի պառլամենտի պատգամավոր Նիկոլ Մինետիին ֆոտոխցիկները ֆիքսել են Իսպանիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում՝ առանձին ընթրելիս: Հաջորդ օրը նրանք երկուսով շրջել են Մադրիդի խանութներում: Երկրորդ ընթրիքն ըստ երեւույթին ավելի ռոմանտիկ է ավարտվել, քանի որ Ռոնալդուն բարձրացել է սիրառատ իտալուհու համար եւ մնացել մինչեւ ուշ գիշեր:
27-ամյա Նիկոլը խելակորույս կարիերա է ստեղծել՝ համեստ ատամնաբույժից դառնալով համաժողովրդական ընտրյալ: Եվ դա տեղի է ունեցել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ ծանոթանալուց հետո: Մինետին հայտնի է որպես նախկին վարչապետի համար գեղեցկուհիների հետ խրախճանքի երեկույթների կազմակերպիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ