Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքի համաշխարհային մայրաքաղաքից մինչեւ Շախմատի օլիմպիական չեմպիոն. 2012-ի դրական իրադարձությունների ամփոփում

Դեկտեմբեր 29,2012 21:05

Տարին լի էր և’ դրական, և’ բացասական «էմոցիաներով»: Սակայն նախատոնական տրամադրությունը չփչացնելու համար «Առավոտ երիտասարդականն» այժմ Ձեզ կներկայացնի միայն դրական և հիշարժան իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այս տարում: Ամենից շատ փոփոխությունները երևի թե մարզական կյանքում են եղել: Եվ այսպես. հայկական երկու ակումբ հայտնվեցին եվրագավաթների հաջորդ փուլում: Դրանք են՝ Գյումրիի «Շիրակը» և Կապանի «Գանձասարը»: Երկու թիմերի համար էլ սա նմանատիպ առաջին հաջողությունն էր: Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի առաջին ֆուտբոլիստը, ով գոլ խփեց Չեմպիոնների լիգայում: Դա տեղի ունեցավ 2012-ի սեպտեմբերին դանիական «Նորդշելլանդի» հետ խաղի ժամանակ: Մյուս հաջողությունը հետևյալն է. Ստամբուլում կայացած Շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականը հռչակվեց Օլիմպիական չեմպիոն: Երրորդ անգամ մենք նվաճեցինք չեմպիոնի վաստակավոր տիտղոսը: Այս առթիվ մեր հայրենակիցները շտապեցին դիմավորել և ողջունել չեմպիոներին, իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ շնորհավորանքներով:
Անդրադառնանք մշակույթին. ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից այս տարի Երեւանը հայտարարվել էր Գրքրի համաշխարհային մայրաքաղաք:  Հայաստանում այս ընթացքում տեղի ունեցան բազում միջոցառումներ՝գրքերի շնորհանդեսներ, բացօթյա ընթերցանություն և այլն: «Մանկական Եվրատեսիլ-2012»-ը եւս հիշարժան է մեզ համար: Մրցույթը, որը կայացավ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում, Հայաստանը ներկայացնող «Կոմպաս» խումբը Sweetie Baby երգով զբաղեցրեց երրորդ տեղը՝ ստանալով 98 միավոր: Սա ուրախություն պատճառեց մեր բոլոր հայրենակիցներին: Ուրախանալու ևս մեկ պատճառ գտնվեց: Մրցույթի հաղթող ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պետրիկը բարձրացրեց Ղարաբաղի դրոշը: Լուսանկարը հայտնվեց համացանցում: Սկզբում սա կասկածներ հարուցեց: Ֆեյսբուքում քննարկումներ անցկացվեցին, օգտատերերից շատերը կարծում էին, որ նկարը fհotoshop-ի արդյունք է, սակայն կասկածները փարատելուց հետո հպարտությամբ զինվեցին: Դա առավելապես դրսևորվեց սոցցանցերի օգտատերերի գրառումներում: Պատանի հայ երաժիշտ Նարեկ Ղազարյանը էլ դասական երաժշտության «Եվրատեսիլ 2012-ի երիտասարդ երաժիշտներ» (Eurovision Young Musicians) մրցույթում զբաղեցրեց երրորդ տեղը, ինչը, անկասկած, հպարտություն և ուրախություն պատճառեց, իսկ ոմանց մոտ հետաքրքրություն առաջացրեց դեպի դասական երաժշտությունը: Ի դեպ, Նարեկը ելույթ է ունեցել հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի և «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի հետ: Նա «Վեցերորդ դելֆյան» խաղերի ոսկե մեդալակիր է, Հայաստանի 2010թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Երիտասարդ վիրտուոզ» մրցանակակիր:
Քաղաքական ոլորտ. Այս տարում երիտասարդության վերաբերյալ օրինագծեր շատ են քննարկվել, բայց օրենք դեռևս չի ընդունվել: Պետական երիտասարդական քաղաքականության 2008-2012թթ. ռազմավարության նախագիծը 2013թ.-ի ապրիլին կներկայացվի ՀՀ կառավարություն: Վերջապես մենք կունենանք երիտասարդների մասին օրենքներ: Տվյալ ծրագրի գերակայությունները վերաբերում են երիտասարդների և երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական խնդիրների բարելավմանը և երիտասարդ ընտանքներին բնակարանով ապահովելու խնդրին: Այն իր մեջ ներառում է նաև երիտասարդների զբաղվածության, կրթության որակի բարձրացման եւ կրթական բարեփոխոմների հետ կապված խնդիրների լուծման ուղղություններին և այլն:
Այս տարի տեղի ունեցած դրական տեղաշարժերի մասին կարելի է անվերջ գրել: Վերջապես՝ առջևում ամենից ուրախ տոներից մեկն է ՝ Ամանորը: Իսկ ձմեռն արդեն հասցրել է ուրախացնել շատերին՝ երկնքից ուղարկելով ձյան փաթիլներ:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31