Մասաչուսեթս նահանգի հայ համայնքի անդամները համագործակցում են միմյանց հետ, որպեսզի հունվար և փետրվար ամիսներին իրենց մշակույթը ներկայացնեն Սաութ Հեմիլթոն քաղաքի դպրոցում` հյուրընկալելով ուսուցիչներ Հայաստանից: Կցուցադրվեն մշակութային նշանակալի նմուշներ, ու երկրի մասին, որը բաց է հասարակության համար, պատկերացում կստեղծեն: Գրում է «Բոսթոն» պարբերականը:
Ամերիկյան և հայկական դպրոցների փոխանակման ծրագրի շրջանակներում փետրվարի սկզբներին Հայաստանից երկու ուսուցիչ կայցելի Սաութ Հեմիլթոնի Փինգրի դպրոցը:
Հայ ուսուցիչների այցից հետո Փինգրի դպրոցի բազմամշակութային կրթության տնօրեն Թրինա Գարին և անգլերենի ուսուցիչ Միշել Ռամադանը մարտ ամսին կժամանեն Հայաստան` այցելելու հայկական դպրոց:
Բացի ուսուցիչների այցից, Փինգրի դպրոցում կներկայացվի «Պահպանենք հայկական լուսանկարչության արխիվները» նախագծի նմուշներից: Այս լուսանկարներում ներկայացված է Հայաստանի կյանքը մինչ 1915թ., ինչպես նաև ամերիկահայերի կյանքը ԱՄՆ-ում:
Կարդացեք նաև
Փոխանակման ծրագրին աջակցում են Ջեք և Եվա Մեձորյանները, որոնք նախագիծն իրականացնելու համար աշխատում են Փինգրի դպրոցի ղեկավարության և աշխատակազմի հետ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ