Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet Daily News. «Էրդողան. Իրաքյան պատերազմին չենք մասնակցել մեր քուրդ եղբայրների պահանջով»

Դեկտեմբեր 29,2012 19:44

Թուրքիան չի մասնակցել Իրաքյան պատերազմին, քանի որ Իրաքի քրդերը չէին ուզում, որ այնտեղ թուրքական զորամիավորումներ լինեին, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Տէ Էռ Տէ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:

Էրդողանն ասել է, որ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշը հակված էր 2003թ. պատերազմի ժամանակ թուրքական բանակի աջակցությունը ստանալուն, հետո սակայն հեռախոսազրույցով ասել է, որ չնայած պատերազմին միանալու խորհրդարանի 2-րդ հուշագրի ընդունմանը, հրաժարվել է պատերազմում Թուրքիայի օժանդակությունը ստանալու մտքից` Թուրքիայի ընդդիմադիր հասարակական կարծիքի պատճառով:

«Իրականում հյուսիսային Իրանի մեր եղբայրներն էին, ովքեր չէին ուզում, որ մենք այնտեղ լինեինք», – ասել է Էրդողանը, – «Մենք չենք գնում այնտեղ, որտեղ որ նրանք չեն ուզում մեզ տեսնել»:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31