Մի քանի օր առաջ Բուենոս Այրեսում բարձր ջերմաստիճանի պատճառով սատկած արջը «Ալյասկա դիսփեչ» պարբերականին հիշեցրել է սովետական տարիների Երևանի կենդանաբանական այգու սպիտակ արջին:
Հրապարակման հեղինակը, որն, ի դեպ, ազգությամբ հայ է, գրում է.«Մենք հաճախ այցելում էինք այն ժամանակվա Սովետական Հայաստանի մայրաքաղաքի` Երևանի կենդանաբանական այգին: Ասիական Վովա փղի հետ մեկտեղ, ամենագրավիչ կենդանիներից էր այս խեղճ արարածը: Բևեռային արջերին Հայաստանում ասում են սպիտակ արջ: Բայց նրա վրա շատ քիչ սպիտակ գույն էր մնացել: Նրա մորթին կանաչավուն երանգ էր ստացել: Թեպետ ձմռանը Երևանում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև մինուս 20 աստիճանի, ամառները ահավոր շոգ է: Այդ արջից ամենատպավորված հիշողությունս այն է, որ նա շուռումուռ էր գալիս` հուսահատորեն փորձելով ինքն իրեն զովացնել խեղդող շոգից: Ոչ էլ ջրավազանի մեջի ջուրն էր բավական սառը այդ խեղճ արարածի համար»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև