«Գարդիան» թերթը հրապարակել է իր ընթերողների այս տարի կարդացած լավագույն գրքերը:
Ջի Հադսըն Ջերոու անունով ընթերցողներից մեկը նշել է, որ այս տարի իր կարդացած գրքերից ամենաշատը իրեն դուր է եկել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը. «Առաջին անգամ այն հրատարակվել է 1936թ. և վերահրատարակվել է այս տարի` վերստուգված և ընդարձակ անգլերեն թարգմանությամբ: Այն պատմում է 1915թ. թուրք կառավարության կողմից իրականացված ցեղասպանության ժամանակ մի խումբ հայ գյուղացիների հերոսական դիմադրության մասին: Վերֆելը` գերմանախոս հրեան, այս գիրքը գրել է, որպեսզի մարդկանց տեղեկացնի հայերի տառապանքների մասին, ինչպես նաև զգուշացնի գերմանացիներին ռասայական անհանդուրժողականության վտանգների մասին», – ասել է Ջի Հադսըն Ջերոուն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև