Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերտերություններից դաբրո ստանալը հայերիս մոտ ունի դարավոր հիմքեր »

Դեկտեմբեր 29,2012 18:47

Այսօր  Aravot.am-ը պատմական գիտությունների  թեկնածու Արշավիր Գասպարյանից հետաքրքվեց, թե ՀՀ  նախագահական ընտրություններին թեկնածություն   առաջադրելու համար որևէ գերտերության ղեկավարից թույլտվություն ստանալու մասին խոսակցությունները հումո՞ր են, թե՞ այստեղ որևէ չափազանցություն չկա, հենց այդպես է:

«Իմ կարծիքով, դա անհեթեթություն է , եթե վերցնենք մանավանդ, որ մենք անկախ պետություն ենք համարվում, բայց ես գտնում եմ, որ դա ունի դարավոր հիմքեր: Հարյուրամյակներ շարունակ մեր ժողովուրդը ,զրկված լինելով պետականությունից, ընկած է եղել այս կամ այն գերտերության լծի տակ, և միշտ էլ այն հոգեբանությունն է իշխել,  որ ինչ-որ մեկը, օտարը պետք է մեր հարցերը լուծի , օտարը պետք է  հավանություն տա, օտարը պետք է դաբրո տա:Ոչ, ընդհակառակը, ես ցանկանում եմ, որ այդպես լինի. ժողովուրդը ինքը որոշի , ոչ թե իր փոխարեն որոշեն, իսկ այդ ամենը, ինքնըստինքյան,   ազդում է բոլորի վրա , ինչ-որ մեկը գնացել է այս երկիր, ինչ-որ մեկը այն երկիր, դա արդեն ցույց է տալիս մեր քաղաքական դաշտի անկայանությունը»,- ասում է պատմաբանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31