Լրահոս
Օրվա լրահոսը

13 փաստ Ամանորի մասին

Դեկտեմբեր 29,2012 20:21

Հարգելի «փաստասեր» ընթերցողներ, այս տարվա վերջին գրառումը որոշեցինք ամբողջովին նվիրել Ամանորին և  ձեր ուշադրությանը ներկայացնել 13 փաստ մեր ամենասիրելի տոներից մեկի վերաբերյալ: Ամանորով նշում են տարվա սկիզբը: Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր։ Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալու հետ։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։

Սանտա Կլաուսների ամենամեծ հավաքածուն պատկանում է կանադացի Ժան-Գի Լակերրին: Նրա հավաքածուի մեջ են մտնում Սանտա Կլաուսի կերպարով շուրջ 25 104 տեսակի տարբեր իրեր` խաղալիքներ, արձանիկներ, խաղաթղթեր և այլն:

 

 

Ամենաթանկ խաղալիքներով զարդարված տոնածառը գտնվում է Տոկիոյում: Ճապոնական Tsunamachi Misui Club ոսկերչական ընկերությունը ծախսել է 1 357 785 000 Ճապոնական իեն (մոտ 16 միլիոն ԱՄՆ դոլար), որպեսզի զարդարի ընկերության գրասենյակում գտնվող տոնածառը:

Ամանորյա ամենաշահութաբեր ֆիլմն է համարվում 2000թ.-ին ԱՄՆ-ում թողարկված «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» (How the Grinch Stole Christmas) ֆիլմը: Ֆիլմի բյուջեն կազմել է $ 123 միլիոն, իսկ նրանից ստացված շահույթը` $ 340 միլիոն:

Տոնական Էլեկտրական լամպերն առաջին անգամ վառվեցին 1895 թվականին Սպիտակ տան դիմաց:

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին թերևս շատերը գիտեն: Հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

 Ամանորի գիշերը պարտադիր հրավառությունը պայմանավորված է նրանով, որ հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ այն աղմուկն ու կրակը, որ ստացվում է հրավառությունից, ցրում է չար ուժերը:

Ձյունանուշը իբրև Ձմեռ պապի թոռնուհի «ծնվել» է դեռևս 20-րդ դարի 50-ական թվականներին:

 1516թ.-ին Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի պարտեզում տեղադրվել է տոնածառ` պատրաստված ոսկուց:

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու եւ բացում են մուտքի դուռը` Նոր տարին ներս թողնելու համար:

Հույները ևս ունեն Ամանորը դիմավորելու շատ հետաքրքիր սովորույթ. նրանք միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան դիմաց՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»: Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»:
 Ամենափոքր ամանորյա տոնական բացիկը պատրաստել է 2010թ.-ին Գլազգոյի համալսարանի գիտնականի կողմից: Բացիկի չափը ընդամենը 200 x 290 միկրոմետր 1, դա նշանակում է, որ սովորական բացիկում կտեղավորեր 8,276 նման չափի փոքրիկ բացիկներ: Ի դեպ,  Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:
Ամանորյա ամենամեծ աստղը գտնվում է Հնդկաստանում: Այն ունի 31 մետր տրամաչափ:
 Գերմանիայում գրանցվել է տոնածառի վրա միաժամանակ վառված ամենաշատ լապտերների ռեկորդ: Կանաչ գեղուցկուհու վրա միաժամանակ վառվել է շուրջ 150 հազար փոքրիկ լապտեր:
 Եվ վերջում ուզում եմ շնորհավորել բոլորիս Ամանորը: Թող որ 2013-ը լինի նպատակների իրագործման տարի: Շնորհավոր 2013 🙂 :
Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31