Շիրակի մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ մարզպետարանի կրթության վարչության երկարամյա պետ Սահակ Մինասյանը, հաշվետու զեկույց ներկայացնելով 2012 թվականին իր ոլորտում կատարած աշխատանքների, ձեռբերումների և բացթողումների մասին, մի տխուր փաստ հրապարակեց. «Մեր ամբողջ հանրապետական կրթական համակարգը գնում է որակական բարեփոխումների, այդ թվում նաև մեր մարզի համակարգը, սակայն չունենք դեռևս սպասելի արդյունք, որովհետև կադրային ռեզերվը չի համալրվում բարձրորակ մանկավարժական համակազմով: Գեղանիստ գյուղում հայտարարվել է մաթեմատիկա առարկայի մրցույթ, երրորդ անգամ մրցույթում հաղթող չի ճանաչվել և ոչ մեկը, և այնպիսի ցուցանիշով, որ ներկայացված հարցաշարի նույնիսկ 50 տոկոսը չեն լրացրել»:
Ըստ մարզպետարանի պաշտոնյայի, դպրոցի տնօրենն էլ, խախտելով ՀՀ -ում գործող կարգը, ըստ որի 2-րդ անգամ մրցույթի չկայանալու դեպքում տնօրենը իրավունք ունի նշանակել մրցույթին մասնակից ցանկացած անձի, գործող մասնագետներին պարտադրել է վերցնել ավելի ժամանաքանակ և պատրաստվում է հայտարարել նոր մրցույթ` նոր ուսումնական տարում: Այս փաստը այնպես տխրեցրեց մարզխորհրդի մասնակիցներին, որոնք, ի դեպ, բոլորն էլ սովետական ժամանակաշրջանի որակյալ կրթություն ստացած մասնագետներ են, որ նրանցից մեկը նստած տեղից նետեց. «Բա ով քնից ելնում մագիստրոս է դառնում, ի՞նչ էիք ուզում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև