Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

AZE. Ադրբեջանում փորձում են կասկածի տակ դնել գրաբարի հին հայերեն լինելը

Դեկտեմբեր 29,2012 16:32

Ադրբեջանական «Ազե» պարբերականը որոշել է ապացույցի փորձ կատարել հաստատելու համար, որ գրաբարը հին հայերենը չէ:

Դրա համար հոդվածի հեղինակը նախ փորձում է ապացուցել, որ այժմյան հայերը բազմաթիվ այլ ազգիների համախումբ են, և թե այդ բոլոր էթնոսները հավասար ներդրում են կատարել ոչ միայն հայ գենոֆոնդի ձևավորմանը, այլև էական դեր են խաղացել հայոց լեզվի ձևավորման և զարգացման համար:

Անվանակոչելով այդ էթնիկ խմբերից մեկին` «հայ թաթերին», այդպես ադրբեջանցիներն են անվանում թաթ երեք ցեղախմբերից մեկին` մոնոֆիզտներին, քանի որ նրանք առաքելական քրիստոնեություն էին դավանում, գրում է, որ հենց այդ ցեղի լեզուն է գրաբարը. «Այս խմբի նախնիները Միհրանյաններն են` Սասնյանների ազգականները, որոնք 6-րդ դարում փախչել են Պարսկաստանից ու հաստատվել կովկասյան Ալբանիայում (Աղվանքում: Իրականում Մեծ Հայք), որտեղ ընդունցին քրիստոնեություն ու մաշտոցյան այբուբենը, սկսեցին եկեղեցական գրականությունը ալբաներենից (աղվաներենից) թարգմանել թաթերեն, այդպիսով ստեղծելով թաթաալբաներեն գրականություն: Հենց այդ գրականությունն են հայերը ներկայացնում որպես իրենց հին հայկական լեզու, իսկ այդ լեզվի գրավոր ժառանգությունը, այսպես կոչված գրաբարը` հին հայկական գրականության լեզու», – այսպես է գրում նյութի ադրբեջանցի հեղինակը:

Հարկ է նշել, որ այս ամբողջ ասվածն այնքանով է անտրամաբանական, որ երբ երկու ազգեր միավորվում են չի կարող երկու ազգի խառնուրդ ստացվել: Օրինակ, եթե հայը միավորվում է ռուսի հետ, նրանցից ստացվում է կամ հայ կամ ռուս, որը և կրելու է այդ ազգի մշակույթը, լեզուն և մնացած բաները: Այս դեպքում, եթե լեզուն շարունակվել է պահպանվել, ապա ազգերի միացությունում հաղթել է հայը, այսինքն,եթե համարենք, որ այսպես կոչված «հայ թաթերը» միացել են հայերին ու եթե գրաբարը նրանց լեզուն է եղել, ապա հիմա ոչ թե հայեր կլինեին, այլ մոնոֆիզիտ թաթեր:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31