Նախորդ օրը` մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը (լուսանկարում) տեղեկացրեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացված վարչական ստուգումների արդյունքում կազմվել են համապատասխան ակտեր ու ուղարկվել համայնքապետերին, բացթողումներն ու թերությունները ամբողջությամբ շտկվել են, սակայն գործավարության մեջ թույլ տված խախտումների համար մի քանի գյուղապետարանների համայնքային ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:
Մասնավորապես, զբաղեցրած պաշտոնից ազատվել է Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի համագյուղացին, ով Սարատակի գյուղապետարանի առաջին կարգի մասնագետն էր, խիստ նկատողություն է հայտարարվել Հայկասարի, Ծաղկուտի, Փոքրաշենի աշխատակազմների քարտուղարներին, նախազգուշացվել է Աղվորիկի գլխավոր հաշվապահը: «Գյումրի համայնքում իրականացված վարչական հսկողության արդյունքների ամփոփման աշխատանքները ընթացքի մեջ են,մոտ երկու օրից կավարտվեն», -զեկուցեց մարզպետարանի պաշտոնյան:
Քանի որ մարզխորհրդի նիստը նախորդ օրն էր, ուստիև պետք է ենթադրել, որ Սամվել Բալասանյանի գլխավորած կառույցում ֆինանսների նախարարության կողմից կատարված ստուգումների արդյունքներն արդեն պատրաստ են, դրանք ամենայն հավանականությամբ կհրապարակվեն տոներից հետո և վերջապես պարզ կդառնա` Սամվել Բալասանյա՞նն է շոումեն, ով առիթը բաց չի թողնում խոսել Վարդան Ղուկասյանի ատկատներից, թե՞ Գյումրին իր անձի հետ նույնացրած Վարդան Ղուկասյանն է թալանչի է. աջ ու ձախ յուրացումներ է կատարել:
Չնայած որ մեզ որոշակի տեղեկություններ են հասել այն մասին, որ Ֆինանսների նախարարության Գյումրու քաղաքապետարանում իրականացրած վերահսկողության ընթացքը այնքան էլ հօգուտ Վարդան Ղուկասյանի չէ, անգամ վերին օղակներում նրան պատասխանատվության ենթարկել-չենթարկելու հարցն է քննարկվում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ