Երգչուհի Լիանան ևս պատրաստվում է Ամանորին, տոնածառն արդեն զարդարել են, Լիանայի տղային՝ փոքրիկ Ալենին` ուրախացրել. «Երբ Ալենչոն առաջին անգամ տեսավ տոնածառը, շատ ուրախացավ, գույները նրան միանգամից գրավեցին ու հիմա մի կերպ ենք տոնածառի մոտից նրան այս կողմ բերում», – ասում է Լիանան, ու նշում, որ հատուկ չկոտրվող խաղալիքներ են գնել, որ երեխան դրանք չգցի ու չկոտրի: Իսկ թե ինչ նվեր է Ձմեռ պապիկը պատրաստել փոքրիկի համար, Լիանան դեռ չգիտի. «Քանի որ նա դեռ փոքր է ու չի կարողանում խոսել, դեռ մտածում ենք` ի՞նչ նվեր կարելի է գնել», – ասում է նա: 2013-ից Լիանայի ակնկալիքներն էլ մեծ են, լավ տարի է մաղթում բոլորին. «Թող «բարիքաբեր ու բալիկաբեր» տարի լինի, մաղթում եմ բոլորին առողջություն ու հաջողակ տարի»:
Լուսանկանրենը՝ Լիանայի անձնական արխիվից
Տիգրանուհի Թասլակյան