Այսօր` դեկտեմբերի 29-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի 30 շենքի բնակարաններից մեկում մահացած անձինք կան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը“Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը նշված շենքի թիվ 30 բնակարանում հայտնաբերել է 90-ամյա Վահագ Ամերիկյանի և 83-ամյա Սոնա Ամերիկյանի դիերը: Շտապօգնության բրիգադները թունավորված վիճակում հիվանդանոց են տեղափոխել 55-ամյա Համբարձում Ամերիկանին և 23-ամյա Անդրանիկ Ամերիկյանին:
Ըստ նախնական տեղեկությունների` մահվան պատճառը եղել է շմոլ գազը:
Բժիշկները ֆոտոլրագրողին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխվածների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում :
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները ամուսիներ էին, իսկ տուժածները` նրանց որդին ու թոռն են: