Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատներ»-ն էլ թեկնածու չեն առաջադրի

Դեկտեմբեր 29,2012 15:03

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական վիճակը, ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ հայտարարում է, որ ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցությունը նպատակահարմար չի համարում, քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության  հանգեցնել: Այս պարագայում «Ազատ դեմոկրատների» մասնակցությունը զուտ սեփական գաղափարներն ու մոտեցումները ներկայացնելու համար այդքան էլ գերադասելի տարբերակ չէ:

Մենք, լրջորեն կարևորելով ընտրական գործընթացները, միևնույն ժամանակ գտնում ենք, որ ընտրությունները միակ միջոցը չեն մեր գաղափարները հասարակությանն հասցնելու համար: Համոզված ենք, որ քաղաքական ուժի գործունեության մեջ առավել կարևոր է վերջինիս հետևողական, երկարաժամկետ ու նպատակային գործունեությունը: Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը հավատարիմ մնալով այս սկզբունքներին՝ հանուն ազատականության և ժողովրդավարության հաստատման:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը առաջիկայում դիտարկելու է բոլոր ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը և ըստ այդմ ներկայացնելու է կուսակցության մոտեցումներն ու գնահատականները:

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

29 դեկտեմբերի, 2012թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31