Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբանը Լևոն Տեր-Պետրոսյանին «Ռեյգանը 80 քանի տարեկան չէ՞ր, որ առաջադրվեց»

Դեկտեմբեր 29,2012 14:26

Այսօր Aravot.am-ը պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանին հարցրեց` արժանահավատ համարո՞ւմ է ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն պատճառաբանությունը, թե նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրում 68 տարեկան, այսինքն տարեց լինելու պատճառով: «Ռեյգանը 80 քանի տարեկան չէ՞ր, որ առաջադրվեց: Ես կասեմ հակառակը, տարիքը նաև իմաստնություն է խորհրդանշում: Ավելին, վերցնենք թե գեներալ դե Գոլին, թե Ուինսթոն Չերչիլին, նրանք բնականաբար 60-70 տարեկանից ավելի էին, որ ղեկավար դարձան: Իմ կարծիքով, պատճառը տարիքը չէ, ՀՀ առաջին նախագահն զգաց, որ չունի այն ընտրազանգվածը, ավելին՝ նա հուսախաբ արեց այն 350 հազար մարդկանց, որոնք նախկինում քվեարկել են նրա օգտին, և այսօր զգում է, որ ինչպես ասում են` իր գնացքը մեկնել է:

Առաջին նախագահն իր քաղաքական գործունեությունն ավարտել է: Մենք չպետք է գնանք դեպի առաջին նախագահ, երկրորդ նախագահ: Ընդհակառակը՝ մենք պետք է առաջ գնանք, նոր ուժեր են մեզ այսօր հարկավոր: Ցավալին այն է, որ մենք փորձում են հինը վերադարձնել, կարոտախտով ենք ապրում, ոչ մի երկրում երբեք չեն ասում առաջին, երկրորդ, երրորդ նախագահ ,այլ ընդհակառակը՝ ասում են նրանք իրենց առաքելությունը կատարել են: Նրանք գնում են նորին, լավին, բարձրին, իսկ մենք ցավոք միշտ պետք է տատանվենք անցյալի ու ներկայի միջեւ: Իսկ իմ կարծքով, այսօր մեզ երրորդ ուժ է հարկավոր»,- ասաց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31