ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է. «Քիչ առաջ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ինձ տրամադրվեց ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, մինչ այդ էլ ՀՀ կենտրոնական բանկ մուտքագրեցի օրենքով սահմանված ընտրագրավը: Կարծում եմ, որ այսօր մինչև օրվա վերջ իմ ինքնաառաջադրման դիմումը կներկայացվի ԿԸՀ»:
Արման Մելիքյանի լուսանկարը՝ emedia.am-ից