Չինացի փորձագետները նշել են, թե ինչ պատճառով վերջերս Շանհայում պայթեց 37 տոննայանոց ակվարիումը շնաձկներով: Նրանց կարծիքով, պատճառը նյութի մաշվածությունը եւ ոչ ճիշտ շահագործումն էր: Միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին մեգապոլիսի առեւտրային կենտրոններից մեկում: Այն արձանագրել էին տեսախցիկները: Ակվարիումի երկարությունը 8 մետր էր, բարձրությունը 5 մետր եւ պատրաստված էր հաստ ապակուց:
Շանհայի արտադրանքի անվտանգության բյուրոյի ներկայացուցիչ Շեն Բեյչժունն ասում է. «Փորձագիտական վերլուծության նախնական արդյունքներով՝ միջադեպի գլխավոր պատճառը դարձել է նյութը, որից պատրաստված էր ակվարիումը: Ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ եւ երկարատեւ շահագործման հետեւանքով այն ճաքեց»:
Դեպքը տեղի էր ունեցել օրվա կեսին: Ջուրը՝ կենդանիներով, որոնց մեջ էին շնաձկներ, կրիաներ եւ տարբեր ձկնատեսակներ, դուրս հորդեց առեւտրային կենտրոնի սրահներ:
Կենդանիների մեծամասնությունը ոչնչացավ: Բացի այդ՝ ապակու կտորներով վիրավորվեցին 16 հոգի:
Կարդացեք նաև
Կատարվածի ականատեսներից մեկը պատմում է. «Ես անցնում էի կողքով, երբ լսեցի, թե ինչպես պայթեց այդ ակվարիումը: Լսեցի բարձր ձայն, հետո ջուր տեղաց»:
Այդ ակվարիումը առեւտրային կենտրոնում տեղադրել էին երկու տարի առաջ, եւ այն գրավում էր շատերին: Կատարվածից հետո կենտրոնի տերերը որոշեցին չվերականգնել այն:
Ըստ https://ntdtv.ru-ի հրապարակման