Երեկ երեկոյան սեփական տան մուտքի մոտ դիմահար կրակոցով սպանել են Կաստամոնու համալսարանի գլխավոր քարտուղար Մուհիթթին Սաղլամին: Հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
Սաղլամի վրա կրակել են չորս անգամ` մարմնի տարբեր հատվածներում ու մինչ հիվանդանոց հասցնելը նա ծանր վիրավորված էր:
Բժիշկները փորձել են փրկել Սաղլամի կյանքը, սակայն ապարդյուն:
«Հույս ունեմ, որ անվտանգության ուժերը որքան հնարավոր է շուտ կբացահայտեն հանցագործության մանրամասները», – լրագրողներին հայտնել է Կաստամոնու համալսարանի ռեկտոր Սեյիթ Այդինը, որը հիվանդանոց էր ժամանել հարձակումից անմիջապես հետո:
Կարդացեք նաև
Սպանության շարժառիթներն ու կասկածյալները դեռ հայտնի չեն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ