«Աշխատանք սփյուռքի համայնքների հետ» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 22-26-ը ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանն ու Հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ Քնարիկ Պետրոսյանը աշխատանքային այցով գործուղվեցին Իսպանիայի Թագավորության Մադրիդ, Վալենսիա և Բարսելոնա քաղաքներ:
Դեկտեմբերի 23-ին հյուրընկալվեցին Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատանը: Հանդիպմանը մասնակցում էին Իսպանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Խորեն Տերտերյանը, Մադրիդի հայկական համայնքի ներկայացուցիչներ՝ Եկեղեցական խորհրդի ատենապետ Մառիթա Մատթեոսյանը, գանձապահ և հայկական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Կարեն Մարցանյանը, Հայ երիտասարդական միության նախագահ Վահագն Հայրապետյանը, համայնքի ակտիվիստներ Արամ Մանվելյանը, Նորայր Ղարիբյանը, Հասմիկ Մելքոնյանը և այլք:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքի կրթական, երիտասարդական, հոգևոր ոլորտին վերաբերող հարցեր:
Դեկտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները հանդիպումներ ունեցան Վալենսիայի հայ համայնքի հետ:
Կարդացեք նաև
Հանդիպումը կազմակերպվել էր «Արարատ» հայկական միության կողմից: «Արարատ» Միության ատենադպիր Նարինե Նավասարդյանը հակիրճ ներկայացրեց այն բոլոր միջոցառումները, որոնք իրականացվել են տարվա ընթացքում, ինչպես նաև խոսեց ՀՀ Սփյուռքի նախարարության և «Արարատ» միության միջև գոյություն ունեցող սերտ համագործակցության մասին, որը պայմանավորված է բազմաթիվ նախաձեռնություններով, որոնցում նաև իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում «Արարատ» հայկական միությունը: Ելույթներով հանդես եկան հայկական կիրակնօրյա դպրոցի սաները: Տեղի ունեցան աշխույժ քննարկումներ համայնքին հուզող մի շարք խնդիրների շուրջ:
Դեկտեմբերի 26-ին նախարարության աշխատակիցները եղան Բարսելոնա քաղաքում: Տեղի ունեցավ հանդիպում «Հայ տանը», որին մասնակցում էին Բարսելոնայի հայկական մշակութային միության նախագահ Սևադա Սահակյանը, միության երկրորդ փոխնախագահ Գրիգոր Մանուչարյանը, միության այլ անդամներ, ուսուցիչներ, նախաձեռնող խմբի անդամներ Տիգրան Կարեյանը, Գուրգեն Գալստյանը, Անահիտ Ղազարյանը, Հայ Դատի գրասենյակի Իսպանիայի մասնաճյուղի նախագահ Արմեն Սիրույանը, դպրոցի ուսուցչական կազմը և այլք:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ