Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորին երազանքներ պահելու ձեւերը

Դեկտեմբեր 28,2012 20:23

«Երազանքներս շատ չեն, բայց ամենակարևոներից են: Ուզում եմ գտնել իմ երջանկությունը, իմ սերը, ով միշտ հոգ կտանի իմ մասին, չի վիրավորի, չի նեղացնի: Նաև առողջություն եմ ուզում, որ երբեք չհիվանդանամ»,-ասում է 17-ամյա Անուշիկը:

Ընդունված ավանդույթ է. Ամանորի գիշերը պետք է երազանք պահել: Դրա համար առկա են տարբեր միջոցներ, սակայն ամենատարածվածները սրանք են՝
.12 երազանք (խաղողի հատիկների միջոցով)
Բանն այն է, որ Նոր տարուց մի քանի րոպե առաջ պետք է վերցնել խաղողի մի փոքր ճյուղ և վերջին 12 զարկերի ընթացքում ուտել յուրաքանչյուրը՝ չմոռանալով մտքում երազանք պահել:
. 12 երազանք թղթիկների միջոցով
Պետք է 12 թղթիկների վրա գրի առնել երազանքները, այնուհետև դնել բարձի տակ: Առավոտյան զարթնելուն պես հարկավոր է ընտրել միայն մեկը: Երազանքն իրականացնելու համար անհրաժեշտ է պառկել մինչև ժամը 3-ը: Հարկավոր է նաև որոշակի զգուշություն ցուցաբերել՝ նախ չճռմթել թղթերը և հավասարապես դասավորել բարձր տակ:
. Նկարել երազանքը
Այս մեթոդը բավական տարածված է: Կարող եք զարկ տալ Ձեր երևակայությանն ու պատկերել ցանկությունները: Այնուհետև անհրաժեշտ է փաթաթել նկարը, կապել կարմիր թելով և մեղրամոմ թափել վրան:
«Անցյալ տարի ես փորձել եմ խաղողի մեթոդն ու հասել երազանքիս. ընդունվեցի համալսարան: Այս տարի ևս ցանկություն եմ պահելու եմ ընկերուհուս առաջարկած մեթոդով՝ թղթի վրա գրելու եմ ցանկությունս և այն դարձնեմ թալիսման մինչև որ հասնեմ երազանքիս»,-ասում է 21-ամյա Սիլվան: Իսկ 30-ամյա Մարին ամեն տարվա պես այս տարի ևս պահելու է նույն երազանքները. «Առողջություն, երջանկություն և հարստություն. ահա սրանք են իմ ցանկությունները, ուրիշ ոչինչ չեմ ուզում»,-ասում է նա ու հավելում, որ տարեց տարի դրական տեղաշարժեր նկատվում է իր կյանքոււմ:
Կան նաև մարդիկ, ովքեր չեն դիմում նման միջոցների՝ դրանք համարելով սնահավատություն: «Ինչքան աշխարհի վերջը եկավ, էնքան էլ մեր երազանքները կկատարվեն»,-ասում է 24-ամյա Գոռը:
Տարբեր են «երազանքներն իրականացնելու» միջոցները, սակայն բոլորն էլ ամենից առաջ ցանկանոմ են ուրախ դիմավորել Ամանորը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31