1954թ. ի վեր, երբ Ալեք Մանուկյանը հիմնեց միաբռնակ ջրի ծորակներ արտադրող «Delta Faucet» ընկերությունը, նրա արտադրանքը բազմիցս է արդիականացվել: Գրում է «Մարքեթ Ուոչ» պարբերականը:
Հայ ներգաղթյալը, որը 1920-ականներին իրեն դրսևորել էր որպես երիտասարդ ձեռնարկատեր, միշտ ասում էր, որ նվիրված է կատարյալ վարպետությանը, ձևավորմանն ու առաջատարությանը. այն արժեքներին, որոնք մինչ այսօր բարձր են պահում ապրանքանիշի անունը:
«Ալեք Մանուկյանն ավելին է, քան այս ընկերության հիմնադիրը, այն ամենը, ինչ մենք հիմա անում ենք, նրա ոգեշնչման արդյունքն է», – ասել է ընկերության հետազոտության և զարգացման գծով տնօրեն Բոբ Ռոդենբեքը, – «Որպես գյուտի հեղինակ ընկերություն, մենք հպարտորեն շարունակում ենք նորացնել մեր արտադրատեսակները»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ