Նախկին դաշնակցական, նախագահի թեկնածու Հովհաննես Աղազարյանին այսօր Ոստիկանության անձնագրերի ու վիզայի վարչությունը մերժել է տրամադրել Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքը: Պարոն Աղազարյանը մեր զրույցում ասաց, որ ինքը պարբերաբար արտասահման է մեկնել ու որոշ ժամանակով այնտեղ բնակվել, բայց երբեւէ չի մտածել, որ նրան կմերժեն:
Տեղեկանք չունենալու հանգամանքը պարոն Աղազարյանին հնարավորություն չի տա առաջադրվելու համար փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Առանց այդ տեղեկանքի նա չի կարողանա առաջադրվել:
Պարոն Աղազարյանը պատրաստվում է ուսումնասիրել օրենքի այդ կետը, թե որ դեպքում է քաղաքացին համարվում մշտապես բնակվող ու որ դեպքում չի համարվում մշտապես բնակվող: Նա հնարավոր է բողոքարկի վարչության՝ տեղեկանք չտրամադրելու որոշումը, իսկ մինչ այդ նա չի շտապում գնահատականներ տալ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև