Քլոե Քարդաշյանը բացահայտել է, որ իրենց ընտանիքի ամանորյա բացիկն իրականում սարքված է ֆոտոշոփի և ֆոտոխցիկի հնարքների շնորհիվ: Գրում է «Սթար փուլս» պարբերականը:
Քիմի, Քուրթնիի, Քլոի և հայտնի ընտանիքի մյուս անդամների բազմազբաղ գրաֆիկի պատճառով մի մասը նկարվել է ավելի ուշ ու ավելացվել բացիկում առանձին-առանձին:
«Ես ֆոտոշոփի միջոցով եմ մտել նկարի մեջ», – ասել է Քլոեն, – «Մենք ձևացնում ենք, թե միշտ իրար հետ ենք: Ֆոտոշոփի և ֆոտոխցիկի ուժն է…»:
«Անցած տարի մենք բոլորս միասին էինք, սակայն Լամար Օդոմը (Քլոեի ամուսինը) ֆոտոշոփով է ավելացվել, որովհետև նա խաղի էր», – ասում է նա, – «NBA (Ամերիկայի բասկետբոլի ասոցիացիա) գրաֆիկը ծանրաբեռնված է»:
Կարդացեք նաև
Նա նշել է, որ այս տարի Լամարն ու ինքն են ավելացվել ֆոտոշոփի միջոցով, Քենդալը, որը հիվանդ էր, և Սքոթը (Քուրթնիի զուգընկերը) նույնպես ֆոտոշոփով են մտել նկարի մեջ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ