Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարա­րությունը տրամադրել է բավարար քանակությամբ կտրոններ

Դեկտեմբեր 28,2012 19:41

Այսօր մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ ՀՀ ֆինանսների նախարա­րությունը ՀՀ առևտրային բանկերին չի տրամադրել բավարար քանակությամբ կտրոններ, չեն համապատասխանում իրականությանը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ առևտրային բանկերին 2011 թվականից առ այսօր տրամադրել է ընդհանուր թվով 601 000 կտրոններ, այդ թվում 2011 թվականին 2013 թ-ի համար տրամադրել է 37 500 կտրոն, իսկ 2012 թվականին՝ 2013-14 թթ-ի համար 310406 կտրոն: Ի դեպ նշենք, որ այս տարի ՀՀ ֆինանսների նախարարությունը տպագրել է ավելի շատ քանակությամբ կտրոններ, քան անցյալ տարի: Միայն դեկտեմբեր ամսի 5-ին, 6-ին, 11-ին և 14-ին ՀՀ բոլոր առևտրային բանկերին ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է ընդհանուր թվով 36950 կտրոն, ընդ որում ելնելով պահանջարկից՝ դեկտեմբերին ՀՀ առևտրային բանկերին  նաև լրացուցիչ  քանակությամբ տեխզննման կտրոններ են տրամադրվել, այդ թվում՝ դեկտեմբերի 19-ին Արարատ բանկին տրամադրվել է 3 000 կտրոն, Արդշինինվեստբանկին՝  3 000 կտրոն, Հայէկոնոմբանկին՝ 5000 կտրոն, ՎՏԲ Հայաստան բանկին՝ 4000 կտրոն, դեկտեմբերի 21-ին՝ Արդշինինվեստբանկին՝ 2000 կտրոն, Կոնվերսբանկին՝ 1000 կտրոն, Պրոմեթեյբանկին՝ 100 կտրոն, դեկտեմբերի 24-ին՝ Հայէկոնոմբանկին՝ 567 կտրոն, ՎՏԲ Հայաստան բանկին՝ 2000 կտրոն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը առևտրային բանկերին տրամադրել է բավարար քանակությամբ տեխնիկական զննման կտրոններ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31