Կաթողիկոս Արամ Առաջինը վերջերս Լիբանանի Անթիլիաս քաղաքում հանդիպել է Սիրիայի կրոնական և համայնքային առաջնորդների հետ մի շարք խորհրդակցություններ անցկացնելու համար: Հանդիպումներին մասնակցում էր նաև Ազգային գործադիր խորհուրդը: Կաթողիկոսը խոսել է Կաթողիկոսարանում Սիրիայի համար ստացված հատուկ հիմնադրամի մասին: Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության մամուլի դիվանից:
Խորհրդակցության վերջում Արամ Առաջինը հայտարարել է Սիրիայում իրականացվելիք ձեռք բերված հետևյալ համաձայնությունները`
Օգնել բոլոր կարիքավոր ընտանիքներին:
Աշխատավարձով ապահովել բոլոր համայնքային կազմակերպությունների ուսուցիչներին և աշխատակազմին:
Կարդացեք նաև
Կապ հաստատել պատերազմող բոլոր կողմերի հետ ու առևանգվածների մասին տեղեկատվություն փնտրել:
Համայնքի ներսում ամրապնդել միասնությունը:
Արամ Առաջինը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակություն են ցուցաբերում Սիրիայի համայնքին և կոչ է արել նոր օգնություններ հատկացնել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ