Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեխաների համար չկա հստակ տարիք, որից հետո պետք է չհավատալ Ձմեռ պապիկի գոյությանը. Ձմեռ պապն ու հույսը

Դեկտեմբեր 28,2012 17:53

Ամեն մշակույթ ունի ալեհեր, ուրախ ու բարի ծերուկ, ով օժտված է կախարդական հատկություններով, որը երեխաներին բերում է նվերներ Նոր տարվա գիշերը: Կանզաս նահանգի համալսարանի մասնագետները պարզել են, որ երեխաները պետք է հավատան նրան այնքան, որքան իրենք են ցանկանում:

Ջարեդ Դոտչին, ով համալսարանի պրոֆեսորի օգնականն է, պնդում է` երեխաների համար չկա հստակ տարիք, որից հետո չպետք է հավատալ Ձմեռ պապիկի գոյությանը: Նրանք իրենց հույսը կորցնում են այն ժամանակ, երբ գնալով հասունանում են:
Մասնագետը չի կարծում, որ ծնողները պետք է երեխաներին ասեն` Ձմեռ պապ գոյություն չունի:
Երեխաները միամիտ են, այդ իսկ պատճառով նրանց մտահորիզոնը հեշտ է ընդունում ֆանտաստիկան եւ հրաշքը: Նրանք չեն կարծում, որ դա մտացածին է: Դա է պատճառը նաեւ, որ երեխաները այդքան հեշտ են ընկալում Ձմեռ պապիկի կյանքի գործունեության մանրուքները: Երբ նրանք մեծանում են, հրաշքների հանդեպ հույսը կորցնում են, դրա համար էլ պետք չէ հիասթափեցնել երեխաներին, սպանելով նրանց մեջ հույսը:
Ըստ գիտնականի, ամանորյա շաբաթը երջանկություն է պարգեւում այն երեխաներին, ովքեր հավատում են Ձմեռ պապին: Ծերուկի ժամանման սպասումը եւ նվերները կարող են նվիրել անմոռանալի զգացումներ:
Երբ երեխաները  տարիներկ ընտացքում սկսում են կասկածել Ձմեռ պապիկի գոյությանը: Նրանց լոգիկան հուշում է, որ դա անհնար է: Այդ շրջանը կարող է տեւել մի քանի տարի: Այդ ընթացքում ծնողները հաճախ զարմանում են, որ իրենց երեխան դեռ հավատում է Ձմեռ պապին, սակայն չեն համարձակվում բարձրաձայնել դրա մասին: Այդ դեպքում, Ջարեդ Դոտչին խորհուրդ է տալիս` տալ միջանկյալ հարցեր, օրինակ` «Ի՞նչ ես մտածում Ձմեռ պապիկի մասին»: Սա ավելի լավ է, քան ասել` «Դու հավատո՞ւմ ես Ձմեռ պապիկին»:
Մեծ Բրիտանիայի Լանկաստերյան համալսարանի գիտնականներն էլ եկել են այն համոզմանը, որ անհնարին թվացող սյուժեները երեխայի մեջ արթնացնում են տաղանդի հնարավորությունները, զարգացնում են աշխարհայացքը: Այն երեխաները, ովքեր հաճախ են հանդիպում կախարդական սյուժեների, աշխարհին ուրիշ աչքերով են նայում:
Ինչպես ասում են` «Ցանկանում եք դաստիարակել խելացի երեխաներ` թույլ տվեք, որպեսզի նրանք հավատան հրաշքներին»:

Աղբյուրը` Sunhome.ru

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31