Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Hurriyet Daily News «Հարձակում թուրք դիզայների վրա` քաղաքական դրդապատճառներով»

Դեկտեմբեր 28,2012 17:58

Անցած գիշեր Ստամբուլի Բեյողլու թաղամասում հարձակվել են հայտնի դիզայներ Բարբարոս Շանսալի վրա: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ»-ը` հղում անելով` «Սի էն էն Թուրք» հեռուստակայանին:

Դեպքից անմիջապես հետո իր արյունլվա դեմքը պատկերող նկարները Շանսալը հրապարակել է Թվիթերում:

«Ինձ վրա հարձակվել և սպառնացել են քաղաքական դրդապատճառներով ժամը 04:50-ին, Տաքսիմ Հայափաշայում: Անուղեղներ, ձեր վրա սա թանկ կնստի: Նրանք ասացին, որ իմ կյանքով պետք է վճարեմ իմ գրվածքների և հայտարարությունների համար: Ես ընդամենը մեկն եմ, բայց ի՞նչ կասեն միլիոնավորները», – գրել է նա նկարի տակ:

Մի քանի շաբաթ առաջ «Սուզջու» թերթին տված հարցազրույցում Շանսալը պաշտպանել էր գեյերին և նրանց իրավունքները: Նույն հարցազրույցում նա նաև ասել էր, որ 1980թ. հեղաշրջման ժամանակ իրեն խոշտանգել ու բռնաբարել են ոստիկանությունում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31