Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Դեկտեմբերի 28-ին` ժամը 16.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Աշոցքում, Ճամբարակում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: