Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Մեզ համար սպորտի գերատեսչական տարանջատում չկա»

Դեկտեմբեր 28,2012 17:24

«Ուրախալի է, որ այս տարի բացի մեր հենակետային մարզաձեւերից, որոնցում ունեցանք աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մեդալակիրներ, նկատելի առաջընթաց գրանցվեց նաեւ մյուս մարզաձեւերում: Օրինակ, ջրացատկից, որտեղ  բավականին երկար տարիներ արդյունք չկար, արդեն Եվրոպայի պատանիների մրցանակակիր ունենք, դահուկային սպորտում մեր Սերգեյ Միքայելյանն աշխարհի երիտասարդների մեջ Թուրքիայում 8-րդ տեղը զբաղեցրեց, ինչը մեծ հաջողություն եմ համարում, նույնը հեծանվային սպորտում, որտեղ մեր պատանիներն ու երիտասարդներն առաջընթաց են արձանագրում: Սա, իսկապես, ուրախացնում է: Եվ հաջորդ տարիներին պիտի անենք ամեն բան այդ առաջխաղացումները շարունակական դարձնելու համար», – այսօր հայտարարեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Պատասխանելով հարցին, թե 2013 թվականին հատկապես ո՞ր մարզաձեւերին է նախապատվությունը տրվելու, պարոն Ռոստոմյանն ասաց. «Իմ կարծիքով սպորտը պետք է բաժանել երկու մասի` մասսայական եւ մեծ նվաճումների, ու այստեղ էլ իրատես լինել: Չեմ կարծում, թե մոտ ապագայում կարող ենք մեծ հաջողություններ ակնկալել, ասենք, բասկետբոլից, վոլեյբոլից, հանդբոլից: Բայց խաղային այս մարզաձեւերում մասսայականությունը գերազանց վիճակում է, ու դա պետք է ավելի խթանել: Իսկ ահա հենակետային մարզաձեւերում` ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, դիրքերը պահում ենք: Արդյունքներ կան թե մեծահասակների, թե երիտասարդների եւ թե պատանիների տարիքային խմբերում եւ գրեթե ոչ մի միջազգային մրցումից ձեռնունայն չենք վերադառնում: Տեսեք, ջրացատկում գործում է միայն Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցը, հեծանվային սպորտում, ճիշտ է, արդեն ժամանակակից պահանջներին համապատասխան հրապարակ ունենք, բայց այստեղ էլ հեծանիվների խնդիրն է: Նույնը կարելի է ասել նաեւ դահուկավազքի, գեղասահքի մասին, որտեղ նույնպես ձեռքբերումներն ակնհայտ են: Մեզ համար սպորտի գերատեսչական տարանջատում չկա, անկախ նրանից, թե այս կամ այն մարզադպրոցը ում ենթակայության ներքո է գործում, որպեսզի նախապատվությունը սրան կամ նրան տանք: Մենք առաջնորդվում ենք օգնելու, աջակցելու առաջնահերթության սկզբունքով, Կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով: Եվ մեր նախարարությունն առայժմ ի վիճակի է իրենից հասանելիքն անել գույքային ծրագրի տեսքով, ինչն էլ արվում է առավելագույն չափով»:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31