2012թ. հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում 64-ամյա կենսաթոշակառու Մարիետա Գեւորգյանը բետոնի կտորով հարվածել է 75-ամյա հարեւանուհի Շուշանիկ Շահինյանին,վերջինս առողջության պատճառելով թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով:
Շուշանիկ Շահինյանը, դատարանում ցուցմունք տալով, ասել է, որ ինքն ու Մարիետա Գեւորգյանը տարիներով անհաշտ հարաբերություններ ունեն, իրար հետ չեն խոսում, սակայն ինքը լավ հարաբերություննեռր ունի նրա ընտանիքի անդամների հետ : Այդ օրը Շուշանիկ Շահինյանը Մարիետա Գեւորգյանի երկու թոռների հետ նստած է եղել նստարանին: Ավագ թոռը, տեսնելով մոտեցող տատին, ` ասել է, որ տատը ալկոհոլի ազդեցության տակ է եւ վախից քրոջ հետ փախել է տուն: Մ. Գեւորգյանը, գետնից վերցնելով բետոնի մեծ կտոր,` այն նետել Շ. Շահինյանի վրա: Վերջինիս աջ ձեռքից արյուն է հոսել, Մարիետա Գեւորգյանի թոռներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել Շահինյանին: Վերջինս դատարանում ասել է, որ նախկինում նման դեպք եղել է, այս անգամ ինքը նրան չի ներելու: Ամբաստանյալի որդին` Սերյոժա Գեւորգյանը դատարանում ասել է, որ մեղավորն իր մայրն է, նա հաճախ է ալկոհոլ օգտագործում, դեպքի օրը նա հարբած է եղել:
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 27-ին դատավոր Զոյա Զաքինյանը դատավճիռ արձակելիս հաշվի է առել, որ ամբաստանյալը ծերության կենսաթոշակառու է,նախկինում դատված չի եղել, ընդունում է իր մեղքը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով («Դիտավորւթյամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը») նրան դատապարտել է 70 հազար դրամ տուգանքի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ