Այսօրվա տարեվերջյան ասուլիսում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, խոսելով հանրապետությունում մանկապատանեկան սպորտի մասին ասաց, որ ունենք պատանի եւ երիտասարդ լավ մարզիկներ: Ու, չնայած այդ տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները, մի փոքր ստվերի տակ մնացին օլիմպիական խաղերի պատճառով, սակայն մեր մարզիկները բավականին լուրջ նվաճումեր ունեցան, ինչը հետագայի պլաններ կազմելու հնարավորություն է տալիս: Եվ դա ոչ թե թվացյալ է, այլ իրական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ