Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հանդիպեց մի քանի լրատվամիջոցների հետ: «2012 թվականը օլիմպիական տարի էր, եւ մեր գնահատականը բազմիցս հնչեցրել ենք: Բայց քանի որ սա ամփոսփիչ հանդիպումն է, մեկ անգամ եւս ասեմ, որ մեր մասնակցությունն օլիմպիական խաղերին բավարար էր. որոշ մարզաձեւերում` գերազանց, որոշ մարզաձեւերում էլ, կարելի է ասել, տապալվեցինք: Հետեւություններ արել ենք, որոնց դուք ներկա եք եղել: Բոլոր բացթողութմները քննարկվել են: Բայց միայն քննարկելը հարցի լուծում չէ, պետք է ճանապարհները գտնել: Եվ մենք ունենք կամք, գտել ենք թե’ խնդիրները, թե’ դրանց վերացման ուղիները: Մենք վճռական ենք, որպեսզի առկա խնդիրները լուծենք», – ասաց նախարարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ