Վրացական ցիտրուսները ներմուծվել են ռուսական շուկա: Ասել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Կիրվալիձեն` նշելով, որ միրգը Ռուսաստան է մտել Բելառուսի տարածքով: Ըստ առևտրի համաշխարհային կազմակերպության, ամեն ինչ օրինական է արված և ավելի շատ վրացական ցիտրուս կներկրվի Ռուսաստանի շուկա մոտ ապագայում, եթե հնարավոր լինի այն տանել Վերն Լարսի անցակետով: Գրում է «Մեսենջեր օնլայն» պարբերականը:
Բացի Ռուսաստանից, վրացական ցիտրուսը կներկրվի Հայաստան: Գյուղատնտեսության նախարարությունը վերահսկում է գործընթացը և օգնություն է տրամարդում: Պարբերականը գրում է, որ արտահանվում է միայն բարձր որակի տեսականին, իսկ ավելի ցածր որակովը տեղում են սպառում: Հյութերն ու ջեմերը նույնպես պատրաստվում են այդ տեսականուց:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև