Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես գիտեմ, որ հանրապետությունում ժամկետանց ու թերի մակնշված սնունդ է իրացվում». Աբրամ |Բախչագուլյան

Դեկտեմբեր 28,2012 15:30

Անցնող տարում  սննդի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում շուրջ 18 տնտեսվարող սուբյեկտներ զրկվել են հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու հնարավորությունից, իսկ տուգանված տնտեսվարող սուբյեկտները շուրջ 33 մլն. 620 հազ. դրամի չափով տուգանք են վճարել  պետբյուջե: Այսօր, անցնող տարին ամփոփելիս,  այս մասին հայտարարեց սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

Ըստ ծառայության պետի` անցնող տարում ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք մշակված են եղել ոլորտը կարգավորելու եւ սննդամթերքի անվտանգությունը բարձրացնելու նպատակով:

«Այս տարվա դեկտեմբերին ավարտեցինք մի ծրագիր, որը մեզ հնարավորություն տվեց հաշվարկել ու համարակալել հանրապետության բոլոր խոշոր եղջերավոր անասուններին: Բոլոր խոշոր եղջերավոր անասունները հաշվառվեցին ու համարակալվեցին: Միայն  Վայոց Ձորի մարզում խոշոր եղջերավոր  անասունների թիվը հասնում է 23031-ի»,- նշեց  ծառայության պետը, ընդգծելով, որ ազգային վիճակագրական ծառայության  2012 թ-ի հունվարի 1-ին  հրապարակված խոշոր եղջերավոր անասունների թիվը 25%-ով շեղված է եղել իրական թվից: Ծառայության պետի կարծիքով` այս  շեղումը կարող է խոշոր եղջերավոր անասունների շրջանում նոր հիվանդությունների պատճառ հանդիսանալ:

Անդրադառնալով հանրապետությունում մի քանի ամիս առաջ գլուխ բարձրացրած սիբիրախտի թեմային` պարոն Բախչագուլյանը ասաց. «Սիբիրախտի օջախը վերացված է, իսկ կարանտինը` հանված: Մենք առավելապես խիստ հսկողություն ենք սահմանել մսի իրացման խոշոր վայրերում»:

Սննդի անվտանգությունը ստուգող լաբորատորիաների մասին խոսելիս՝  սննդի անվտանգության ծառայության պետը դժգոհեց հայաստանյան լաբորատորիաներից` ասելով, որ եվրոպական լաբորատորիաներն  ավելի մասնագիտացված են, եւ որ լաբորատոր փորձաքննությունների նոր հայեցակարգի մշակումն ընթացքի մեջ է:

Ասուլիսի ավարտին սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը շեշտեց, որ 18 տնտեսվարող սուբյեկտներից  6-ի գործունեություն իրականացնելու իրավունքը վերականգնվել է, քանի որ տվյալ ընկերությունները կատարել են Սահմանադրությամբ ամրագրված բոլոր միջոցառումները:

Աշոտ ԱԹԱՅԱՆ  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31