Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Հո 1991 թիվը չի՞, որ աթոռ փախցնելու խուժան կռվի մեջ մտնենք»

Դեկտեմբեր 28,2012 14:46

«Երեւի բոլորը երբ տեսնում են, որ Հայրիկյանը մասնակցում է, հասկանում են, որ պարկեշտ չի լինի Հայրիկյանի դեմ մրցակից լինել պատմական այս փուլում, երբ երկրի համար ստրատեգիական խնդիրներ կան: Եվ ես ողջունում եմ բոլորի առողջ մոտեցումը: Ովքեր էլ որ դրել են, նրանք էլ շուտով կմտածեն դրա մասին, որովհետեւ եթե չմտածեն, նշանակում է՝ իրենց ժառանգների դեմ փորձում են քայլեր լարել»,- երեկ «Առավոտին» այսպես արձագանքեց նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է մեկնաբանում այն իրողությունը, որ հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական խաղացողները՝ մեծությամբ խորհրդարանական երկրորդ ուժը՝ ԲՀԿ-ն, ապա ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն հրաժարվեցին նախագահական մրցապայքարին որեւէ կերպ մասնակցելուց:

Հայրիկյանի կարծիքով՝ ցանկացած բանական հայ մարդ, վերլուծելով վերջին տասնամյակների իրողությունները, պետք է մտածի. «Եթե Հայրիկյան կա, սա էլ հո 1991 թիվը չի՞, որ աթոռ փախցնելու խուժան կռվի մեջ մտնենք: Ի վերջո՝ եկել է մի շրջան, երբ առողջ բանականությունը պետք է հաղթի: Ինչպե՞ս կարելի է ազգային գործչի ներկայությամբ հավակնություններ ունենալ, մանավանդ, որ Հայրիկյանն ասում է, որ երկու տարով է գալու»: Դիտարկմանը, որ հրաժարվողներից որեւէ մեկը չի ակնարկել, որ Հայրիկյանի պատճառով է հրաժարվում, մեր զրուցակիցը հակադարձեց. «Դա գալիս է նրանից, որ ամբողջապես չեն կարողացել հաղթահարել խանդը: Ոչինչ, ես դրա հանդեպ ներողամիտ եմ»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31