Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԾ մասնագետ. «Բնական է, որ որքան մոտենում է Ամանորը, այնքան գները բարձրանում են»

Դեկտեմբեր 28,2012 14:21

Որքան մոտենում է Ամանորը, այնքան բարձրանում են գնաճի տեմպերը: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Նրա ներկայացմամբ՝ այս տարվա  դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 2.1% գնաճ: Իսկ այս տարվա դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.2%: Այդ թվում՝  պարենային ապրանքների գներն աճել են 3.1%-ով: Ւսկ նախորդ տարվա համեմատ տարեկան գնաճը կազմել է 2.6 տոկոս:
Գուրգեն Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ մրգի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8% գնանկում, իսկ այս տարվա նոյեմբերի համեմատ` 5.3%  գնաճ:
Բանջարեղենի և կարտոֆիլի գները թեև այս տարվա դեկտեմբերին, ի տարբերություն  նոյեմբերի, աճել են 31.2%  գնաճ, սակայն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 2.3%-ով:
Ձվի գինն այս տարվա դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 1.9%-ով, իսկ այս տարվա նոյեմբերի համեմատ ձվի շուկայում գրանցվել է 3.8% գնաճ: Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով՝ այս տարվա դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ հացամթերքի գները թանկացել են 11.5%-ով, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`1.1%-ով:
Մսամթերքի գները 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ աճել են 3.3%-ով, իսկ այս տարվա նոյեմբերի համեմատ`1.0%-ով: Եթե տավարի ու խոզի մսի գները բարձրացել են, ապա ոչխարի մսի գինը նվազել է 5.4%-ով:
Aravot.am-ի այն հարցին, թե եթե դեկտեմբերին գների բարձրացումը պատմանավորված է Ամանորով, ապա տոներից հետո հունվար ամսին շուկայում նկատվո՞ւմ է գների անկում, բաժնի պետը պատասխանեց, որ հունվար ամսին որոշակի գնանկում կլինի, սակայն միջին ամսական գներն  ավելի բարձր կլինեն նախորդ ամիսների համեմատ:
Եվ քանի որ օր օրի են գները բարձրանում, իսկ դեկտեմբերի 27-31-ի գների տվյալներն այս պահի դրությամբ, ըստ պարոն Մարտիրոսյանի, դեռևս չեն ամփոփվել, ուստի այն կներառվի հունվարի ցուցանիշներում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31