Դեկտեմբերի 28-ին, ժամը 01.55-ին, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի ակումբներից մեկում ոստիկանության ծառայողին է մոտեցել մենեջերն ու հայտնել, որ երկու երիտասարդ ակումբի պատից հանել են նկարները և ուզում են գողանալ:
Նշված անձինք՝ 1982 թ. ծնված Արմեն Կ.-ն և 1982 թ. ծնված Մխիթար Փ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն