Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետը Տեր-Պետրոսյանի մասին. «Գիտի, որ ջախջախվելու է, ասում է տարիքս»

Դեկտեմբեր 28,2012 13:30

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի գնահատմամբ, քաղաքական գործունեությունից դուրս գալու ԲՀԿ-ի քայլը բերեց ընդդիմության ֆիասկոյին ու կոլապսին:

«Քաղաքական դաշտը փակուղի մտավ»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը:

Ընտրություններին չմասնակցելու ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի որոշումը քաղաքագետը բնորոշեց նահանջ երգով. «Ջախջախվել են, բայց անընդհատ պատմում են, թե ինչ հաջողություններ ունեն: Ասում են 7 կետ ունենք: Ազնիվ խոստովանելը վա՞տ բան է, անկեղծ ասեն՝ սխալվել եմ: Մեղավոր են այս կուսակցությունների ղեկավարները, որ չկարողացան ստրատեգիա մշակել եւ մասնակցել ընտրություններին»:

«Գիտի, որ ջախջախվելու է, ասում է տարիքս: Դեկտեմբերի՞ն հիշեցիր տարիքդ, ի՞նչ տարիք: Տարիքը պատրվակ է, ոչ թե պատճառը: Երեւի ռեսուրս չունեին, փողերը ծախսել, պրծել էին»,- ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն էլ անդրադառնալով ասաց պարոն Շիրինյանը:

Նա նաեւ հավելեց, որ Հայաստանում իշխանությունը ոչնչացրեց ընդդիմությանը. «Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չփորձեց ունենալ քաղաքական նոր մշակույթ»:

Պարոն Շիրինյանը վստահ է, որ այս անգամ ընտրական խախտումների հարկ չի էլ լինի. «Ամեն ինչ որոշված է»:

Թեկնածուներից էլ սպասելիքներ ունի Արման Մելիքյանից: Ըստ նրա, նա նոր երանգ կբերի. «Նա Արցախի հարցում ռադիկալ է ու պատրաստված է: Մյուս թեկնածուների մեջ ոչ մի եհտաքրքրություն , նորություն չեմ տեսնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31