Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ ղեկավարը՝ Տեր-Պետրոսյանի չառաջադրման մասին. «Դա արհեստածին պատճառ էր»

Դեկտեմբեր 28,2012 12:59

«Երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը ճգնաժամային է, և դրա պատճառով արտագաղթն ավելի բարձր տեմպերով շարունակվում է: Պետք են վճռական քայլեր, այլ ոչ թե իշխանության սովորական, մտածելով քայլերը»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը:

Շարունակելով նա ասաց. «Իրենք չեն պայքարում անհրաժեշտ կերպով ստվերի, օլիգարխիայի մենաշնորհի դեմ, ինչը երկրին անհրաժեշտ է, որ բյուջեն լցվի: Ավելին, բյուջեն գողանում են, բայց նրանք էլի չեն կարողանում ապահովագրել իրենց բյուջեն»:

Պարոն Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր գնահատականը: Նա պատասխանեց. «Առանձնապես հետաքրքրություն չեն առաջացնում մեզ համար ընտրությունները: Կարևոը դա չէ, այլ նա, թե որքանով հասարակությունը պահանջատեր կլինի իշխանության նկատմամբ, որպեսզի իրականացվեն այն որոշումներն ու քայլերը, որոնք այսօր անհրաժեշտ են, կենսական նշանակություն ունեն մեր ժողովրդի և պետության համար»:

Լ. Տեր-Պետրոսյանի չառաջադրման համար բերված պատճառաբանության մասին էլ պարոն Սարգսյանն ասաց. «Այդ տարիքում գեներալ Դե Գոլը առաջին անգամ դարձավ նախագահ և ևս մի նոր պետություն ստեղծեց, աշխատեց մինչև 78 տարեկան: Այնպես որ, դա արհեստածին պատճառ էր: Կարևոր չէ, թե քանի տարեկանում է նա գտնվում: Կարող էր 40 տարեկանում ասել, որ այն եռանդն ու հնարավորությունը չունի: Նայած մարդն ինչպես է իրեն գնահատում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31